Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.03.2018 | 00:09

Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։ Դրանք են` եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը և` երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։ Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց և խիստ գարշեց նրանց կյանքից։ Դրանք են` հպարտ աղքատը, ստախոս հարուստը և վավաշոտ ու պակասամիտ ծերը։ Եթե պատանեկությանդ ժամանակ չհավաքեցիր, ինչպե՞ս կգտնես ծերությանդ ժամանակ։


Սիրաքի իմաստություն 25. 1-5

Դիտվել է՝ 3287

Մեկնաբանություններ